Ֆեյսբուք սոցիալական ցանցն սկսել է ավտոմատ կարգով արգելափակել այն ընկերներից ստացվող ծանուցումները, որոնց հետ տվյալ օգտատերը երկար ժամանակ ակտիվ շփում չի ունեցել: Սա ֆեյսբուքյան քաղաքանության հերթական դրսևորումն է՝ անել այնպես, որ օգտատերն ստանա միայն իր համար կարևոր ծանուցումները: Այնուամենայնիվ, կստացվեն հաղորդագրության մասին որոշ ծանուցումներ, կպահպանվի նաև տվյալ ընկերոջն ակտիվ ցուցակ վերադարձնելու հնարավորությունը: